Իրանը պատրաստ է համաձայնության, քանի որ «շատ ուժեղ հարված է ստացել»․ Դոնալդ Թրամփ
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ներկայումս ավելի պատրաստ է համաձայնության հասնելու, քանի որ վերջին շրջանում լուրջ հարվածներ է կրել։
Լրագրողի հարցին, թե ինչու է վստահ, որ այս անգամ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր գործարքը կկայանա, մինչդեռ նախկինում կողմերը նույնպես մոտ էին համաձայնության, սակայն այն չկնքվեց, Թրամփը պատասխանել է.
«Որովհետև նրանք լուրջ հարված են ստացել։ Նրանք ստացել են մի հարված, որը քչերը կկարողանային դիմանալ։ Եվ նրանք ցանկանում են գործարք կնքել շատ ավելի, քան ես։ Կարծում եմ՝ մենք կարող էինք դրան հասնել նաև այլ ճանապարհով, բայց դա ավելի շատ ժամանակ կպահանջեր։ Նրանք վերջերս շատ ուժեղ հարված են ստացել»։
Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ գործողությունների կամ իրադարձությունների մասին է խոսքը, սակայն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը կարող է նպաստել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության ձեռքբերմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում