Իրանը իրեն հաղթող է համարում հակամարտությունում
12/06/2026 23:49
Կարդացեք նաև
Իրանը իրեն հաղթող է համարում ԱՄՆ-ի հետ հակամարտությունում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ ժամանակավոր համաձայնագրի շրջանակում կհայտարարվի ռազմական գործողությունների դադարեցման մասին բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
Արաղչին նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից շրջափակման դադարեցումն ու Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումը միջանկյալ համաձայնության մաս են կազմում։
Միևնույն ժամանակ, Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերը կքննարկվեն բանակցային գործընթացի ավելի ուշ փուլերում։