Իրանը, հավանաբար, ՌԴ-ից հրթիռներ է ստացել իր զինանոցը վերականգնելու համար․ Bloomberg
Կարդացեք նաև
Արևմտյան հետախուզական ծառայությունների գնահատականների համաձայն՝ ութշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը կարողացել է վերականգնել իր հրթիռային զինանոցի զգալի մասը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ վերլուծաբանները կարծում են, որ Թեհրանն այժմ ունի պատերազմի նախօրեին ունեցած հրթիռային պաշարների մոտ երեք քառորդը և կարող է համեմատաբար արագ մեծացնել դրանց քանակը։
Bloomberg-ի աղբյուրների գնահատմամբ՝ Իրանի վերականգնված զինանոցում կարող են ներառված լինել նաև ռուսական արտադրության հրթիռներ, որոնք, ենթադրաբար, արտադրվել են անցյալ տարի։ Սակայն հրթիռների կոնկրետ տեսակների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվում։
Փորձագետների կարծիքով՝ Իրանի՝ հրթիռային պաշարները վերականգնելու կարողությունը բարդացնում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ջանքերը՝ կանխելու հնարավոր լայնածավալ հարձակումները տարածաշրջանում։
Նշվում է, որ Թեհրանի ռազմական ներուժի վերականգնումը շարունակում է մտահոգություն առաջացնել արևմտյան անվտանգության կառույցների շրջանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում