ԿԸՀ-ն վաղը կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Կարդացեք նաև
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը երեկոյան, ժամը 18:00-ին նիստ կանցկացնի:
Նիստում հրապարակվելու են ընտրությունների վերջնական արդյունքները, քննարկվելու է 3 տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու հարցը, ընտրություններն անվավեր ճանաչելու «Ուժեղ Հայաստանի» և «Միասնության Թևերի» դիմումները:
«Ուժեղ Հայաստանը» նախօրեին ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմում էր ներկայացրել ԿԸՀ: Դիմումը ԿԸՀ մուտքագրած քաղաքական ուժի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը պնդել էր, որ պետք է լինի ընտրությունների 2 -րդ փուլ:
«Միասնության Թևեր» կուսակցությունը ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ:
Հունիսի 14-ի նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման (ինչպես նաև այն սուբյեկտների, որոնք ԿԸՀ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն)։ Նիստից անմիջապես հետո ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսով հանդես կգա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում