ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը
13/06/2026 19:09
Կարդացեք նաև
Ադրբեջանի արտգործխնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Բեն Բլեքի հետ հանդիպմանը քննարկել է Բաքվի և Վաշինգտոնի միջև գործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման, բարձր տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի համատեքստում կողմերը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը, շեշտել 2025 թվականին կայացած Վաշինգտոնյան գագաթնաժողովի հատուկ պատմական նշանակությունը նոր ուղղություններով ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար: