Ռուբիոն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի վերջին իրադարձությունները

Ռուբիոն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի վերջին իրադարձությունները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։

Նշվում է, որ երկու պաշտոնյաները քննարկել են Հորմուզի նեղուցում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ բոլոր առևտրային նավերը պետք է անհապաղ կատարեն ԱՄՆ ուժերի հրահանգները, քանի որ նրանք ձգտում են պահպանել նեղուցում խաղաղությունն ու անվտանգությունը:

Ռուբիոն ընդգծել է, որ «ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման խախտումները և իրանական նավթի անօրինական տեղափոխումը չեն հանդուրժվի»:

ԱՄՆ զինուժը 2026 թվականի ապրիլից շրջափակել է Հորմուզի նեղուցից արևելք հատվածը՝ Օմանի ծոցում և Արաբական ծովում:  ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը նշել էր, որ շրջափակումը կվերաբերի դեպի իրանական նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ երթևեկող բոլոր նավերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում