Իրանը կարող է բացել Հորմուզի նեղուցը միջազգային նավագնացության համար
14/06/2026 11:52
Կարդացեք նաև
Իրանը համաձայնել է ապահովել Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցումը՝ առանց որևէ վճարի գանձման, ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնության շրջանակում։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ համաձայնագրի ստորագրման դեպքում Վաշինգտոնը կարող է մեղմացնել կամ վերացնել Թեհրանի նկատմամբ գործող որոշ սահմանափակումներ, իսկ Իրանը՝ երաշխավորել նեղուցի բաց և անվտանգ շահագործումը միջազգային նավագնացության համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հաջորդ փուլում նախատեսվում է իրականացնել նեղուցի ջրատարածքի ականազերծման աշխատանքներ՝ ապահովելու նավերի անվտանգ տեղաշարժը։
Հնարավոր համաձայնագրի մանրամասները, ինչպես նաև դրա իրականացման ժամկետները, առայժմ չեն հրապարակվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում