Նոր նշանակումներ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հայոց թեմերում

Նոր նշանակումներ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հայոց թեմերում

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ նոր նշանակումներ են տեղի ունեցել։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։

Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը ծառայության է նշանակվել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմում։

Հոգեշնորհ Տ. Սեպուհ աբեղա Ասատրյանը և Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Օհանյանը ծառայության են կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում