Իրանը հայտարարել է, որ Իսրայելի նոր հարձակումները Լիբանանի վրա կարող են խաթարել բանակցությունները
Կարդացեք նաև
Իսրայելի կողմից Լիբանանի տարածքում ավիահարվածների վերսկսումը կարող է լրջորեն խաթարել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը; Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Սիոնիստական նոր հարձակումը (նկատի ունի Իսրայելը/ խմբ.) Դահիայի վրա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ԱՄՆ-ն կամ կամք չունի, կամ կարողություն՝ կատարելու իր պարտավորությունները։ Եթե դուք չունեք ո՛չ կամք, ո՛չ էլ կարողություն կատարելու ձեր պարտավորությունները, ապա անհնար է խոսել այս ճանապարհով շարունակելու մասին», – գրել է նա հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ հարվածել են Բեյրութի Դահիա արվարձանում գտնվող շիական «Հեզբոլլահ» կազմակերպության հրամանատարական կենտրոնին. դրա հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ»-ի ռազմական առաջնորդներից մեկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում