ԱՄՆ-ն և Իրանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել արդեն այսօր․ Al Hadath

ԱՄՆ-ն և Իրանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել արդեն այսօր․ Al Hadath

ԱՄՆ-ն և Իրանը կարող են արդեն այսօր խաղաղության համաձայնագիր ստորագրել առցանց ձևաչափով անցկացվելիք հանդիպման ընթացքում։ Այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնական վիրտուալ արարողությանը կմասնակցեն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Միջոցնորդի դեր կստանձնեն Կատարի և Պակիստանի ներկայացուցիչները։

Հրապարակման համաձայն՝ համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա բացել Հորմուզի նեղուցը առևտրային նավերի անարգել անցման համար՝ առանց որևէ վճարի կամ տուրքի կիրառման։

Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է Իրանի ծովային նավահանգիստների նկատմամբ գործող ամերիկյան պատժամիջոցների և սահմանափակումների վերացում։

Համաձայնագրի վերջնական պայմանները և ստորագրման արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններն առայժմ չեն հրապարակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում