Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մինչև 50 օր․ Reuters

Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մինչև 50 օր․ Reuters

Հորմուզի նեղուցի հնարավոր ականազերծման աշխատանքները կարող են տևել մինչև 50 օր, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտի փորձագետներին։

Նրանց գնահատմամբ՝ միայն ականազերծման գործընթացի ավարտից հետո նավատորմային օպերատորները, ապահովագրական ընկերությունները և նավթային կորպորացիաները պատրաստ կլինեն լիարժեք վերականգնել բեռնափոխադրումները տվյալ տարածքով՝ այն համարելով անվտանգ նավարկության համար։

Փորձագետների խոսքով՝ նեղուցի մաքրման համար նախատեսվում է օգտագործել ինչպես ավանդական ականորսիչ նավեր, այնպես էլ ժամանակակից ստորջրյա անօդաչու համակարգեր։

Նշվում է, որ նման սցենարի դեպքում համաշխարհային շուկա տասնյակ միլիոնավոր բարել նավթի մատակարարումները կարող են ուշանալ, ինչը կարող է ազդեցություն ունենալ էներգետիկ շուկաների և նավթի գների վրա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում