Իրանը Թրամփին «մատների վրա է խաղացրել»․ Ջոն Բոլթոն

Իրանը Թրամփին «մատների վրա է խաղացրել»․ Ջոն Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իրանը բանակցություններում «մատների վրա է խաղացրել» նախագահ Դոնալդ Թրամփին՝ օգտվելով պատերազմն ավարտելու նրա մեծ ցանկությունից․ գրում է Euronews-ը։

Բոլթոնի խոսքով՝ արդյունքում Իրանն ստացել է շատ ավելի նպաստավոր պայմաններ։

«Նրանք նրան ուղղակի մատների վրա են խաղացրել։ Հենց դրա շնորհիվ էլ նրանք (Իրանը – խմբ․) ստացան իրենց ուզած գործարքը», – ասել է Բոլթոնը։

Նա հավելել է, որ Թրամփի հիմնական մտահոգությունը էներգակիրների գներն են, այլ ոչ թե համաձայնագրի աշխարհաքաղաքական հետևանքները։

«Թրամփը չի մտածում այս գործարքի աշխարհաքաղաքական հետևանքների մասին։ Նա մեկ բանի մասին է մտածում․ նա ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, Պարսից ծոցի նավթը հասանելի լինի միջազգային շուկաներում, իսկ լցակայաններում բենզինի գները նվազեն։ Միայն դա է նրան հետաքրքրում», – ասել է Բոլթոնը։

Հարցին՝ արդյոք սա նշանակում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերը փոխանակել վառելիքի ավելի ցածր գների դիմաց, Բոլթոնը պատասխանել է․ «Կարծում եմ՝ հենց դրան էլ ամեն ինչ հանգում է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում