Ուիթքոֆն ու Քուշները կարող են առաջիկայում Մոսկվա ժամանել․ Դմիտրի Պեսկով

Ուիթքոֆն ու Քուշները կարող են առաջիկայում Մոսկվա ժամանել․ Դմիտրի Պեսկով

Կրեմլում չեն բացառում, որ Շվեյցարիայում Իրան-ԱՄՆ հուշագրի՝ այս շաբաթավերջին նախատեսված ստորագրումից հետո Մոսկվա կարող են ժամանել Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, սակայն, որ այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն։

«Ամերիկացի բանակցողների մոտալուտ այցի մասին խոսակցություններ իրոք եղել են»,- նշել է Պեսկովը։

Ուիթքոֆն ու Քուշները ներգրավված են Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում