ԱՄՆ-Իրան համաձայնագիրը շուտով կհրապարակվի․ մշտական հրադադարի մասին բանակցությունները դեռևս չեն ավարտվել․ Reuters

ԱՄՆ-Իրան համաձայնագիրը շուտով կհրապարակվի․ մշտական հրադադարի մասին բանակցությունները դեռևս չեն ավարտվել․ Reuters

ԱՄՆ-ի ու Իրանի միջև Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու նպատակով ձեռք բերված նախնական համաձայնագրի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել․ գրում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնագիրը կբացառի Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը, իսկ ԱՄՆ պաշտոնյան նշել է, որ այն թույլ կտա Իրանին նավթ վաճառել։

Գործարքի համաձայն՝ Վաշինգտոնը կդադարեցնի Իրանի նավահանգիստների շրջափակումը, մինչդեռ Թեհրանը կվերականգնի նավթատարների և այլ նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցով։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ համաձայնագրում հստակ նշված է, որ Թեհրանը չի ունենա միջուկային զենք։ Նա նաև նշել է, որ համաձայնագրի ամբողջական տեքստը մի քանի օրից կհրապարակվի պաշտոնական միջոցառման ժամանակ։

Այս շաբաթ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը ևս 60 օրով կերկարաձգի ապրիլին հայտարարված փխրուն հրադադարը՝ կողմերին հնարավորություն տալով բանակցել մշտական զինադադարի շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում