Հարցերի հարցն է՝ արդյոք Միքայել Սրբազանի խոսքը կոչ է. Արա Զոհրաբյան

Հարցերի հարցն է՝ արդյոք Միքայել Սրբազանի խոսքը կոչ է. Արա Զոհրաբյան

«Հարցերի հարցն է՝ արդյոք Միքայել Սրբազանի խոսքը կոչ է։ Շատ պարզ է, եթե կոչ է, ապա արդյոք քրեորեն հետապնդելի կոչ է»Վերաքննիչ քրեական դատարանում  (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) հայտարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը։

Նա մեջբերումներ արել ՍԴ 2008 թ. N-766 որոշումից, ըստ որի՝ կոչը պետք է ուղղված լինի ապագային, կոչի մեջ որոշակի գործողություններ լինեն, պարունակի բռնության կամ դրա գործադրման իրական սպառնալիք՝ գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կամ իրականացնելու  նպատակով։

«Սրբազանը չի ասում՝ գնում ենք կառավարության շենքը գրավել,  դա կոնկրետ ուղղված կլիներ ապագային, կոչի մեջ կլիներ գործողություն, լսողը կհասկանար՝ ինչ են իրենից ակնկալում։ Բայց Սրբազանը խոսում է  անցյալի մասին, պատմում է, թե անցյալում ինչ է ասել։ Ակնհայտ է,  որ դրա մեջ ապագային միտված որևէ բան չկա։

Ակնհայտ է, որ Միքայել Սրբազանի խոսքի մեջ կոչ չի եղել», ասել է  Ա. Զոհրաբյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում