Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Դոնալդ Թրամփ

Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Դոնալդ Թրամփ

Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանի իրենց դիրքերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։«Հավանաբար, որոշ ժամանակով։ Սա լավ տեղ է մնալու համար։ Հարցն այն էր, թե որքան ժամանակով կթողնենք զինված ուժերը Պարսից ծոցում։ Ես կասեի՝ կարճ ժամանակով», – ասել է Թրամփը։

«Տեսնենք, թե ինչպես կընթանա ամեն ինչ։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կընթանա, բայց տեսնենք», – հավելել է Թրամփը։

Անդրադառնալով Իրանի կողմից բալիստիկ հրթիռներ ունենալու հանգամանքին՝ Թրամփը նշել է, որ անարդար կլինի, եթե Իրանից պահանջվի չունենալ բալիստիկ հրթիռներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում