Իսլամաբադի հուշագիրը պատմական փաստաթուղթ է․ Մասուդ Փեզեշքիան

Իսլամաբադի հուշագիրը պատմական փաստաթուղթ է․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսլամաբադում ստորագրված հուշագիրը բնութագրել է որպես պատմական փաստաթուղթ՝ ընդգծելով, որ այն ուժեղ Իրանի ուղերձն է աշխարհին։

«Սա պատմական փաստաթուղթ է և ուժեղ Իրանից հղվող ուղերձ. խաղաղությունը կհաստատվի փոխադարձ հարգանքի պայմաններում»,-գրել է նա X սոցիալական հարթակում։

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հավատարիմ է եղել համընդհանուր խաղաղության գաղափարին՝ միաժամանակ պահպանելով իր արժանապատվությունն ու անկախությունը։

Նա նաև նշել է, որ Թեհրանը շարունակելու է աջակցել առաջընթացին և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը՝ դրանք դիտարկելով կայունության և խաղաղ համակեցության կարևոր նախադրյալներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում