Դավիթի և մեր ընտանիքի անունից խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր ընտանիքի հարյուրավոր բարեկամներին, հարազատներին ու ընկերներին, որոնք մեր կողքին էին երեկ ամբողջ օրն ու գիշերը` ապօրինության, անարդարության ու քաղաքական հետապնդման տաճարի վերածված Հակակոռուպցիոն դատարանի բակում:

Դավիթի ոգին բարձր է, կամքը` պողպատյա, հանձնառու` մինչև հաղթական ավարտ պայքարել երկրում հաստատված բռնատիրության, մեր հայրենիքն ու ազգը քայքայող ու պառակտող խմբակի դեմ:
Իր հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև, չվախենալ հետապնդումներից ու հնչող սպառնալիքներից, մնալ հավատարիմ հռչակած արժեքներին, գաղափարներին և հետևողականորեն կյանքի կոչել Ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու արդար Հայաստանի մեր բոլորի համար ընդհանուր տեսլականը:

ԱՍՏԾՈՎ»:

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորել է: