Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Իսրայելը և շիական «Հեզբոլլահ» շարժումը համաձայնության են եկել հրադադարի շուրջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում է N12 հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։

«Մենք համաձայնության ենք եկել հրադադարի շուրջ։ Մենք կմնանք անվտանգության գոտում։ Եթե մեզ վրա հարձակվեն, մենք կպատասխանենք», – հեռուստաալիքը մեջբերել է իր աղբյուրին։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով ամերիկյան աղբյուրին, հաղորդել էր, որ Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը ուժի մեջ է մտնում ժամը 16:00-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում