Իրանի բանակը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին

Իրանի բանակը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին

Իրանի բանակի կենտրոնական «Խաթամ ալ-Անբիա» շտաբը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակվում է բոլոր նավերի համար՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին պատասխանելու նպատակով։

Հայտարարության համաձայն՝ որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից պատերազմի դադարեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի դրույթների ենթադրյալ խախտմամբ, ինչպես նաև Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումներով Լիբանանի հարավում։

Իրանական կողմը պնդում է, որ իսրայելական ուժերը շարունակում են ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են մեծ թվով զոհերի և հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման, ինչպես նաև չեն իրականացրել զորքերի դուրսբերումը Լիբանանի հարավից։

«Խաթամ ալ-Անբիա» շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ Հորմուզի նեղուցը փակվում է բոլոր նավերի համար և այդ քայլը դիտարկվում է որպես հակառակորդի կողմից ստանձնած պարտավորությունների խախտմանը տրված առաջին պատասխանը։

Իրանական ռազմական կառույցը նաև զգուշացրել է, որ եթե, իր գնահատմամբ, ագրեսիվ գործողությունները շարունակվեն, ապա կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր՝ հակառակորդին իր պարտավորությունները կատարելու պարտադրելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում