Մեծ Բրիտանիայի վարչապետը հունիսի 22-ին կարող է հայտարարել հրաժարականի մասին
Կարդացեք նաև
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հայտարարել իր հրաժարականի մասին հունիսի 22-ին՝ իշխող Լեյբորիստական կուսակցության պատգամավորների կողմից վստահության կորստի կապակցությամբ։
Այս մասին հայտնել է The Observer շաբաթաթերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Դրա տվյալներով՝ Սթարմերը նախարարների կաբինետի անդամների, իր խորհրդականների, արհմիությունների առաջնորդների և Լեյբորիստական կուսակցության դոնորների հետ զրույցներից հետո եկել է այն եզրակացության, որ այլևս չի կարող զբաղեցնել Դաունինգ սթրիթ, 10 հասցեում գտնվող գրասենյակը: Ակնկալվում է, որ նա իր հեռացման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ, հնարավոր է՝ արդեն հունիսի 22-ին։
Ըստ պարբերականի՝ Սթարմերը կորոշի իր հեռացման ժամկետները՝ իշխանության կարգավորված փոխանցումն ապահովելու համար։ Շատ հավանական է, որ նա պաշտոնապես կլքի իր պաշտոնը սեպտեմբերին՝ Լեյբորիստական կուսակցության համագումարից առաջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում