Շվեյցարիայում ավարտվել է ՄԱՆ-Իրան բանակցությունների 1-ին փուլը
21/06/2026 19:47
Կարդացեք նաև
Շվեյցարական Բյուրգենշտոկ առողջարանում ավարտվել է Իրանի, ԱՄՆ-ի, Պակիստանի և Կատարի միջև բարձր մակարդակով քառակողմ բանակցությունների առաջին փուլը, հաղորդում է Press TV-ն։
Հիշեցնենք, որ բանակցությունները մեկնարկել են այսօր՝ կիրակի, հունիսի 21-ին։
Իրանական պատվիրակության կազմում են եղել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԻԻՀ ԱԳ նախարար Աբաս Արաղչին և գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Ամերիկյան պատվիրակության կազմում են եղել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում