Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. Աբբաս Արաղչի
Կարդացեք նաև
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X–ում գրել է, որ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների արդյունքում վերացվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները, ինչպես նաև ապասառեցվել են մի շարք ակտիվներ, գործարկվել Է Իրանի վերականգնման ծրագիրը։
Բանակցությունների կարևոր արդյունքներից է նաև տարածաշրջանի նկատմամբ տնտեսական ճնշման թուլացումը։ Հաղորդվում է, որ ժամանակավորապես կասեցվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման նկատմամբ կիրառվող որոշ սահմանափակումներ, ինչպես նաև վերացվել է ծովային շրջափակումը։
Ստորագրված համաձայնագրերի շրջանակում նախատեսվում է նաև նախկինում սառեցված ֆինանսական ակտիվների մի մասի ազատում։ Ակնկալվում է, որ այդ միջոցները, միջազգային աջակցության հետ համատեղ, կուղղվեն Իրանի տնտեսական վերականգնման և զարգացման լայնածավալ ծրագրերի իրականացմանը։