Իշխան Սաղաթելյանի տունը խուզարկել են՝ ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու հիմքով
23/06/2026 11:24
Կարդացեք նաև
ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու հիմքով խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը։
Նրա փոխանցմամբ՝ առգրավել են տան զարդերը և որոշակի գումար։
«Սա վերջին 7 տարիների ընթացքում իրականացվող հետապնդումների հերթական դրսևորումն է, հերթական ապօրինի գործընթացը»,- նշել է Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ԴԱՀԿ-ին ներքաշել են այս գործընթացի մեջ, և կառույցը, ըստ իրեն, ապօրինի պահանջներ է ներկայացրել։
«Իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար դիմել եմ Վարչական դատարան»,- հայտարարել է Սաղաթելյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում