Չնայած կեղծ լուրերին՝ Իրանը որևէ վճար չի պահանջում Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար․Դոնալդ Թրամփ

Չնայած կեղծ լուրերին՝ Իրանը որևէ վճար չի պահանջում Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար․Դոնալդ Թրամփ

Իրանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ չնայած կեղծ լուրերին՝ որևէ վճար չի պահանջում Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Եթե սա ճիշտ չէ, բանակցությունները անմիջապես կավարտվեն։

«Բացի այդ, ԱՄՆ-ն Իրանին որևէ գումար չի տրամադրել։

Մենք նրանց գումարի մի մասը, որը լիովին վերահսկվում է մեր կողմից, կտրամադրենք մեր ֆերմերներին և անասնապահներին՝ եգիպտացորեն, ցորեն, սոյա գնելու համար։ Իրանում սնունդը խիստ անհրաժեշտ է, և մենք այդ ամենը նրանց համար կգնենք բացառապես Միացյալ Նահանգներից»,-այս մասին X-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում