ՍԴ դիմելն անհրաժեշտ պայման է. Արամ Վարդևանյան
Կարդացեք նաև
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը, պատասխանելով հարցին, ինչո՞ւ են դիմում ՍԴ եթե այդ կառույցից ակնկալիք չունեն, ասել է․ «Սահմանադրական դատարան դիմելն անհրաժեշտ պայման է»։
Փաստաբանի խոսքով՝ իրավական գործիքակազմի չիրացումը լրիվ այլ մեկնաբանման հնարավորություն է թույլ տալիս թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։
«ՍԴ կազմի, խնդիրների, խոչընդոտների վերաբերյալ իմ պնդումներն անհերքելի են։ Բայց դա արդոք բավարա՞ր է, որ ընդհանրապես ՍԴ-ում չվիճարկվեն ընտրությունների արդյունքները, այսինքն, այդ տվյալները որպես փաստ չներկայացվեն, ես այդպես չեմ կարծում։ Արդոք դիմելն իրենից ներկայացնո՞ւմ է ինչ-որ գործողություններից խուսափել, բնավ ոչ։ Արդյոք ՍԴ դիմե՞լն է պրոտեստի արտահայտումը, ոչ։ Բայց դա անհրաժե՞շտ պայման է, կարծում եմ՝ այո։ Բազմաթիվ մեր գործընկերներ հայտարարել են արդեն, որ վաղը լինելու են ՍԴ դիմաց»,-ասել է Վարդևանյանը։
Նա ընդգծել է, որ ՍԴ-ն պետք է լինի անկախ, անվախ, ունենա քաղաքական չեզոքություն։
«Արդյոք, ՍԴ-ն այս երեք չափանիշներին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Չի համապատասխանում։ Արդյոք, երկու դատավորների մասնակցության անհնարինությունը կարևո՞ր էր, այո, կարևոր էր։ Արդյոք տիկին Սեդա Սաֆարյանը կարո՞ղ է մասնակցել այս գործընթացին, թե՞ ոչ։ Ակնհայտ է, որ ոչ։ Ես ունեմ իմ վարկածը, թե ինչու նրա մասով բավարար ձայներ չեն հավաքվել։ Ես դա կներկայացնեմ ՍԴ նիստին։ Սահմանադրական դատարանն ունի բոլոր հիմքերը ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու, որին հաջորդում է երեք որոշման հնարավորություն՝ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչում, նշանակել ընտրությունների երկրորդ փուլ, սահմանել մանդատների բաշխման կարգ։ Սա իսկապես, բացառիկ դեպք է, որ երեք որոշումներն էլ կյանքի հնարավորություն ունեն՝ կամ-կամ սկզբունքով։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում»,-ասել է Վարդևանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում