Ռուբիոն ակնարկել է Թրամփի «այլ տարբերակների» մասին․ ԱՄՆ-ն վերջին հնարավորությունն է տալիս դիվանագիտությանը
26/06/2026 08:49
Կարդացեք նաև
ԱՄՆ-ն շարունակում է նախապատվությունը տալ Իրանի հետ տարաձայնությունների դիվանագիտական կարգավորմանը, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը պահպանում է գործողությունների մի շարք այլ տարբերակներ, եթե Թեհրանը հրաժարվի կատարել համաձայնագրի պայմանները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Պարսից ծոցի երկրներ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում։
«Մենք դիվանագիտությանը կտանք աշխատելու բոլոր հնարավորությունները։ Եթե դա արդյունք չտա, նախագահը գիտի, թե ինչ տարբերակներ ունի»,– ասել է Ռուբիոն։
Միաժամանակ նա հրաժարվել է մանրամասնել, թե կոնկրետ ինչ գործողությունների տարբերակներ է քննարկում նախագահ Թրամփի վարչակազմը Իրանի նկատմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում