ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
26/06/2026 09:28
Կարդացեք նաև
ԵՄ Խորհուրդը հաստատել է ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի շրջանակում սակագնային պարտավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։
Բրյուսելը պարզաբանել է, որ 2025 թվականի օգոստոսի 21-ի ԵՄ-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ ամրագրված պարտավորություններին համապատասխան՝ պաշտոնապես ընդունվել են երկու կանոնակարգեր։
«Այդ կանոնակարգերի ընդունումն ավարտում է օրենսդրական գործընթացը և վերահաստատում ԵՄ-ի հանձնառությունը կայուն, կանխատեսելի և փոխշահավետ տրանսատլանտյան առևտրային հարաբերությունների հարցում՝ միաժամանակ պահպանելով եվրոպական տնտեսական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ երաշխիքները», – նշված է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում