Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել նավթատար տանկեր
27/06/2026 14:16
Կարդացեք նաև
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից գործող Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների համակարգման կենտրոնը (UKMTO) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել նավթատար տանկեր։
UKMTO-ի փոխանցմամբ՝ նավի կապիտանը հայտնել է, որ անհայտ ծագման արկը հարվածել է տանկերին՝ վնասելով նավի կառավարման կամուրջը։ Նախնական տվյալներով՝ անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են, տուժածներ չկան։ Այս պահին նաև տեղեկություններ չեն ստացվել շրջակա միջավայրին հասցված հնարավոր վնասների մասին։
Դեպքի հանգամանքները դեռևս պարզվում են, իսկ իրավասու մարմինները սկսել են հետաքննություն՝ միջադեպի պատճառներն ու պատասխանատուներին պարզելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում