ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին

ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցում և նրա շրջակայքում գտնվող 10 իրանական ռազմական թիրախների։

«ԱՄՆ ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի կործանիչներն այսօր (կիրակի – խմբ.) հարվածել են Հորմուզի նեղուցում և նրա շրջակայքում գտնվող 10 իրանական ռազմական թիրախների՝ ի պատասխան «Կիկու» նավի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման», -այդ մասին ասվում է հրամանատարության կողմից սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրության մեջ մեջ։

CENTCOM-ը հայտարարությանը կից հրապարակել է հարվածների տեսանյութ։

CENTCOM-ը նախկինում հայտարարել էր, որ շաբաթ օրը՝ ժամը 4:30-ին, իրանական անօդաչու թռչող սարքը, ենթադրաբար, հարձակվել է Հորմուզի նեղուցում Պանամայի դրոշի ներքո նավարկող «Կիկու» լցանավի վրա, որը տեղափոխում էր ավելի քան 2 միլիոն բարել նավթ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում