ԻՀՊԿ-ն սպառնացել է ԱՄՆ-ին նոր հարվածներով
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը կոշտ հայտարարությամբ սպառնացել են ԱՄՆ-ին՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին «մոտ օրերին իսկական դժոխք է սպասվում»։
Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան ուժերի կողմից Սիրիկի ուղղությամբ իրականացված «անկանոն հարվածները չեն բացահայտում Հորմուզի նեղուցում Իրանի գերակայության գաղտնիքը»։
«Մեր հարվածները իրավախախտների նկատմամբ հստակ հիշեցում են մյուս նավերին՝ անվտանգ երթուղու մասին։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, դա արդեն առանձին պատմություն է։ Առաջիկա օրերին նրանց իսկական դժոխք է սպասվում»,-ասվում է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։
Հայտարարությունը հնչում է տարածաշրջանային լարվածության ֆոնին և արտացոլում է Իրանի ու ԱՄՆ-ի միջև շարունակվող սրացումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում