ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը
28/06/2026 10:43
Կարդացեք նաև
ANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլար արժողությամբ ավիաշարժիչների վաճառքը:Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) միացել է ամերիկացի երկկուսակցական կոնգրեսականների և հունական կազմակերպությունների նախաձեռնությանը, որի նպատակն է արգելափակել Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ General Electric F-110 կործանիչների շարժիչների վաճառքը։
Կոնգրեսում արդեն ձեռնարկվել են համապատասխան օրենսդրական քայլեր, ինչպես նաև կոչ է արվում կանխել Թուրքիայի վերադարձը F-35 կործանիչների ծրագրին։