ԱՄՆ-ի և Իրանի միջև Հորմուզի նեղուցի «թեժ գիծը» դեռ չի գործարկվել. Axios

ԱՄՆ-ի և Իրանի միջև Հորմուզի նեղուցի «թեժ գիծը» դեռ չի գործարկվել. Axios

ԱՄՆ-ի զինված ուժերի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) միջև Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունը համակարգելու համար նախատեսված ուղիղ կապի («թեժ գծի») գործարկումը դեռ չի իրականացվել։ Այդ մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Անցած շաբաթ Շվեյցարիայում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության էին եկել այդ կապի ստեղծման շուրջ, սակայն շաբաթվա դրությամբ այն դեռ չէր գործարկվել։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել և ռազմական հարվածներ հասցնել միմյանց, ինչը լարված է պահում իրավիճակը։

Axios-ի փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակի պատճառով դեռ պարզ չէ՝ արդյոք երեքշաբթի Շվեյցարիայում կկայանա ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական խմբերի միջև նախատեսված բանակցությունների հերթական փուլը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում