Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է․ WSJ

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է․ WSJ

Իրանի շուրջ ռազմական գործողությունների սրացման հետևանքով Թեհրանի և Վաշինգտոնի միջև նախատեսված բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները նախատեսում էին այս շաբաթավերջին հանդիպել Շվեյցարիայում՝ շարունակելու վիճահարույց հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները։

Սակայն ռազմական գործողությունների վերսկսման պատճառով կողմերը որոշել են հետաձգել բանակցությունները՝ մինչև իրավիճակի կայունացումը։

WSJ-ի տվյալներով՝ բանակցությունների նոր ժամկետի վերաբերյալ առայժմ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում