ԱՄՆ-ը շուրջ 40 տարվա ընթացքում առաջին անգամ նոր միջուկային մարտագլխիկ է մշակում

ԱՄՆ-ը շուրջ 40 տարվա ընթացքում առաջին անգամ նոր միջուկային մարտագլխիկ է մշակում

ԱՄՆ-ն սկսել է շուրջ 40 տարվա ընթացքում առաջին նոր միջուկային մարտագլխիկի մշակումը։ W93/Mk7 նախագիծը նախատեսված է երկրի միջուկային զինանոցի արդիականացման և ապագա սերնդի սուզանավերից արձակվող հրթիռների հետ համատեղելիություն ապահովելու համար։

ԱՄՆ ռազմածովային ուժերը՝ Միջուկային անվտանգության ազգային վարչության (NNSA) հետ համատեղ, մշակում են W93/Mk7 նոր միջուկային մարտագլխիկը, որը կփոխարինի գործող միջուկային զինանոցի հնացող բաղադրիչներին։ Այս մասին հայտնում է Interesting Engineering-ը։

Նախագիծն իրականացվում է ԱՄՆ միջուկային եռյակի ծովային բաղադրիչի լայնածավալ արդիականացման ծրագրի շրջանակում։ Այն համընկնում է նաև ռազմածովային ուժերի անցմանը «Օհայո» դասի ռազմավարական սուզանավերից դեպի նոր սերնդի «Կոլումբիա» դասի սուզանավեր։

Միաժամանակ շարունակվում են Trident II D5 Life Extension 2 (D5LE2) բալիստիկ հրթիռի արդիականացման աշխատանքները։ 1990 թվականից սպառազինության մեջ գտնվող Trident II D5-ը համարվում է աշխարհում սուզանավերից արձակվող ամենահուսալի բալիստիկ հրթիռներից մեկը։

W93/Mk7 ծրագրի իրականացումը ԱՄՆ միջուկային զսպման ռազմավարության արդիականացման կարևոր փուլերից է և նպատակ ունի ապահովել երկրի ռազմավարական ուժերի արդյունավետությունը առաջիկա տասնամյակների ընթացքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում