Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Մասուդ Փեզեշքիան
Կարդացեք նաև
Թեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ Թեհրանի մոտեցումը սպառնալիքներին «հիմնված է որոշումների կայացման գործընթացում ողջամտության և մարդկային արժանապատվության, ինչպես նաև վճռական ու անվախ պաշտպանության վրա, երբ բանը հասնում է գործողություններին»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր հունիսի 30-ին Դոհայում սպասվող ամերիկա-իրանական բանակցությունների մասին։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ առաջիկա օրերին Թեհրանն ամերիկյան կողմի հետ շփումներ չի պլանավորում Կատարում։ Այնուամենայնիվ, տեղեկություններ են տարածվել, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն արդեն մեկնել է Դոհա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում