Իրանը չեղարկել է Արաղչիի այցը Լիբանան

Իրանը չեղարկել է Արաղչիի այցը Լիբանան

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին չեղարկել է Լիբանան նախատեսված այցը, որը պետք է կայանար Իսրայելի և Լիբանանի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրից հետո։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al-Modon պարբերականը։

Պարբերականի տեղեկություններով՝ Իսրայելի և Լիբանանի միջև անցած շաբաթվա վերջին ստորագրված շրջանակային համաձայնագիրը հանգեցրել է Բեյրութի պաշտոնական իշխանությունների և Թեհրանի միջև հարաբերությունների սառեցման։

Նշվում է, որ այդ ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չեղարկել է Լիբանան նախատեսված այցը, որի ընթացքում նախատեսվում էր հանդիպում երկրի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։

Al-Modon-ը չի ներկայացրել այցի չեղարկման վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում