ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպել է Ալիևին
01/07/2026 19:36
Կարդացեք նաև
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջան է այցելել։
Այցից առաջ նա X-ում գրել էր «ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և պայծառ ապագային, և ուզում է օգնել ձևավորել այս ապագան»։
Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել էր Ադրբեջան է ժամանում՝ ԵՄ-ի և Բաքվի միջև գործընկերությունն ավելի խորացնելու համար՝ «առևտրից մինչև տրանսպորտ, էներգետիկայից մինչև տնտեսություն»։
Արդեն կայացել է Իլհամ Ալիևի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։
Հուլիսի 2-ին Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև Հայաստան է այցելելու։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախատեսված է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում