Խաղաղությունն արդեն ձեռք է բերվել. Իլհամ Ալիև
01/07/2026 20:18
Կարդացեք նաև
«Մենք քննարկեցինք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս գործընթացը հաջողությամբ շարունակվում է»։
Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել. «Մենք միակողմանի քայլեր ենք ձեռնարկել՝ ցույց տալու համար, որ սա թղթի վրա խաղաղություն չէ։ Ամփոփելով՝ մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար խաղաղությունը իրականություն է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում