Ռուսաստանի և Ուկրաինայի ընդհանուր կորուստները պատերազմում գերազանցել են 2 միլիոնը․ NYT
02/07/2026 09:34
Կարդացեք նաև
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում երկու կողմերի զոհված և վիրավորված զինծառայողների ընդհանուր թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Այս մասին նշվում է Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) նոր ուսումնասիրությունում, որը հրապարակել է The New York Times-ը։
Ուսումնասիրության հեղինակների գնահատմամբ՝ ամենամեծ կորուստները կրել է Ռուսաստանը։ Ըստ զեկույցի՝ ռուսական կողմի ընդհանուր կորուստները կազմում են շուրջ 1,4 միլիոն զինծառայող, որոնցից մոտ 450 հազարը զոհվել են։
Միաժամանակ ուկրաինական կողմի կորուստները գնահատվում են 525–625 հազար զինծառայող, այդ թվում՝ 125–150 հազար զոհ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում