Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ օպերատիվ կապի ուղու ստեղծման մասին

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ օպերատիվ կապի ուղու ստեղծման մասին

Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծվում է փոխըմբռնման հուշագրի շրջանակում գործող դիտորդական խմբի օպերատիվ կապի ուղի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին՝ անդրադառնալով Դոհայում Կատարի, Իրանի և Պակիստանի մասնակցությամբ կայացած երկու նիստերի արդյունքներին, հաղորդում է ISNA-ն։

Նրա խոսքով՝ որոշում է կայացվել մինչև հուլիսի 2-ը ստեղծել դիտորդական խմբի օպերատիվ կապի մեխանիզմ, որպեսզի պաշտոնական ձևաչափով ներկայացվեն փոխըմբռնման հուշագրում առկա թերությունները, քննարկվեն դրանք և ընդունվեն համապատասխան որոշումներ։

Բացի այդ, քննարկվել է նաև Իրանի սառեցված ակտիվների հարցը։

«Կատարի պաշտոնյաների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են 6 միլիարդ դոլարի սկզբնական գումարի մի մասի օգտագործման հետ կապված հարցեր։ Որոշվել է, որ մեր երկրի ներկայացրած կարիքներին համապատասխան կգնվեն անհրաժեշտ ապրանքներ և կմատակարարվեն Իրան», — հայտարարել է Ղարիբաբադին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում