ԱՄՆ-ն մտահոգված էր, որ Իսրայելը կարող է սպանել Իրանի ԱԳ նախարարին բանակցությունների ընթացքում․ NYT
Կարդացեք նաև
ԱՄՆ պաշտոնյաները 2026 թվականի գարնանը մտավախություն են ունեցել, որ Իսրայելը կարող է մահափորձեր կազմակերպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի դեմ այն ժամանակ, երբ Վաշինգտոնը բանակցություններ էր վարում Թեհրանի հետ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը մտավախություն ուներ, որ նման գործողությունները կարող են տապալել դիվանագիտական գործընթացը։ Այդ պատճառով ԱՄՆ-ն տարածաշրջանի մի շարք երկրների միջոցով գաղտնի նախազգուշացրել է Իրանին հնարավոր սպառնալիքի մասին և միաժամանակ Իսրայելին կոչ արել հրաժարվել նման գործողություններից։
The New York Times-ի փոխանցմամբ՝ մինչև ամերիկա-իրանական բանակցությունների մեկնարկը Իսրայելը Արաղչիին և Ղալիբաֆին ներառել էր հավանական թիրախների ցանկում, սակայն հետագայում նրանց անունները հանվել են այդ ցուցակից։
Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ՝ թեև պատերազմի ընթացքում նրանք կարող էին դիտարկվել որպես օրինական ռազմական թիրախներ, բանակցությունների մեկնարկից հետո նրանց հնարավոր սպանությունը, հավանաբար, կհանգեցներ երկխոսության տապալման և տարածաշրջանային լարվածության նոր սրմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում