Իրանը սպառնում է վերսկսել պատասխան քայլերը, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը չկատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները
03/07/2026 13:25
Կարդացեք նաև
Իրանը կպահանջի լիարժեք կատարել Թեհրանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, իսկ դրանց խախտման դեպքում կվերսկսի համարժեք պատասխան քայլերը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահը։
«Մենք հաստատակամորեն կպահանջենք լիարժեք կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Եթե Միացյալ Նահանգները և սիոնիստական ռեժիմը չկատարեն իրենց պարտավորությունները, Իրանի Իսլամական Հանրապետությունը կվերսկսի իր համարժեք միջոցառումները»,- նրա խոսքը մեջբերում են իրանական լրատվամիջոցները։
Իրանի խորհրդարանի նախագահը նաև նշել է, որ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ն հասկացել է, որ չի կարող ռազմական ճանապարհով դիմակայել Իրանին։ Նրա խոսքով՝ Իսրայելի հայտարարությունները «ոչ այլ ինչ էին, քան անհիմն քարոզչություն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում