Ոչ մի պատճառ չունենք ամաչելու ՆԱՏՕ-ի շրջանակներում հատկացվող միջոցների համար․ Ֆրիդրիխ Մերց
03/07/2026 18:45
Կարդացեք նաև
Գերմանիան ոչ մի պատճառ չունի ամաչելու ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանության համար հատկացվող միջոցների համար։ Ռոյթերսի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այս մասին հայտարարել է ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդման, որը Բեռլինի՝ ավելի վաղ կատարված պաշտպանական ծախսերը «ծիծաղելի են»։
Մերցի խոսքով, Գերմանիան նախատեսում է կրկնապատկել իր պաշտպանական բյուջեն հաջորդ չորս տարիների ընթացքում։
Նա նշել է, որ սա կլինի երկրի կողմից իր պաշտպանական կարողությունները ամրապնդելու համար ձեռնարկված ամենամեծ քայլը։
Կանցլերը ընդգծել է, որ Բեռլինը լրջորեն է մոտենում անվտանգության սպառնալիքներին, այդ թվում՝ Ռուսաստանի գործողություններին, հակազդելուն և նախատեսում է հասնել ՆԱՏՕ-ի նպատակին՝ մինչև 2029 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3.5%-ի՝ նախատեսվածից շուտ։