Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինան, երկկողմ հարաբերություններն ու Իրանը
Կարդացեք նաև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային արդիական հարցեր, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսաստանի նախագահը պատմել է՝ Կիևը և նրա եվրոպացի հովանավորները շեշտը դնում են Ուկրաինայում հակամարտության ձգձգման և սրման, խաղաղ բնակչության դեմ ահաբեկչության վրա։ Նա ընդգծել է, որ եվրոպական «պատերազմի կուսակցությունը» ելնում է մարտի դաշտում իրավիճակի մասին կեղծ պատկերացումից։
Պուտինը Թրամփին ուրվագծել է իր երկրում տիրող իրական իրավիճակը, այդ թվում ՝ Կոնստանտինովկայի ազատագրման և մարտական շփման գծի ողջ երկայնքով ՌԴ զինված ուժերի հարձակման համատեքստում։
ԱՄՆ նախագահը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունը: Նա նշել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության վիթխարի հեռանկարները, որոնք կբացվեն հակամարտության ավարտից հետո։
«Այս զրույցը թույլ տվեց մեզ անկեղծորեն քննարկել երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը», – լրագրողներին ասել է Ուշակովը։
Թրամփի հետ զրույցում Պուտինը հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակը կայունացնելու համար գործնական օգնություն ցուցաբերելու իր մտադրությունը։
«Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը գործնական օգնություն ցուցաբերել տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման և կայունացման ջանքերին», – ասել է Ուշակովը։
ՌԴ նախագահը հաստատել է Թրամփին ՌԴ այցելելու հրավերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում