Ես Սահմանադրական դատարանի որոշում չտեսա, տեսա կամակատարների քվեարկություն. Կիմ Բալայան
Կարդացեք նաև
«Ես Սահմանադրական դատարանի որոշում չտեսա, տեսա կամակատարների քվեարկություն»։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկելու մասին 7 քաղաքական ուժերի դիմումների գործով ՍԴ-ի հուլիսի 4-ի որոշմանը։
«Ես առնվազն հույս ունեի, որ գոնե հատուկ կարծիք կլինի, բայց երևում է՝ աշխատավարձի բարձրացումը խիստ կարևոր է նրանց համար, և դա որոշիչ էր»։
Դիտարկմանը, թե այլ որոշում հնարավո՞ր էր ակնկալել Սահմանադրական դատարանից, քանի որ, ի վերջո, իրականում ոչ թե 5 մանդատի խնդիր էր լուծվում ՍԴ-ում, այլ իշխանության, Բալայանն ընդգծեց, որ սա հասկանալի էր, բայց գոնե հույս ուներ, որ ՍԴ-ում այնպիսի գիտակցական մակարդակ ունեցող մարդիկ կան, որոնք առնվազն պիտի հատուկ կարծիք գրեին, ոչ թե միաձայն որոշում ընդունեին։ «Եթե հատուկ կարծիք չկա, նշանակում է՝ այդ դատարանը գտնվում է Նիկոլ Փաշինյանի գրպանում»,- ասաց Բալայանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում