ԱՄՆ-ն չեղարկում է իրանական նավթի վաճառքը թույլատրող լիցենզիան
08/07/2026 08:59
Կարդացեք նաև
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկում է ընդհանուր լիցենզիան, որը թույլ էր տալիս իրանական նավթի վաճառքը։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Իրանի գործողությունները Հորմուզի նեղուցում Միացյալ Նահանգների համար լիովին անընդունելի են եղել և անպայման կհանգեցնեն հետևանքների։
Ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ իրանական նավթի վաճառքի համար նախկինում տրամադրված ընդհանուր լիցենզիայի չեղարկումը Վաշինգտոնի պատասխան քայլերից մեկն է՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների Հորմուզի նեղուցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում