ԱՄՆ-ն այսօր գիշերը հզոր հարված կհասցնի Իրանին. Թրամփի զգուշացումը
08/07/2026 17:41
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը կարող են հզոր հարվածներ հասցնել Իրանին արդեն այսօր երեկոյան։ Նա այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Թրամփի, Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի վրա՝ արձակելով մի քանի անօդաչու թռչող սարքեր և մեկ հրթիռ։
«Մենք երեկ գիշեր շատ ուժեղ հարված հասցրեցինք նրանց։ Հավանաբար, այսօր երեկոյան կրկին շատ ուժեղ կհարվածենք նրանց։ Ես մի փոքր նախազգուշացում կտամ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նաև հավելել է, որ վերջնական որոշումը կախված կլինի իրավիճակի զարգացումից։
«Մենք այսօր երեկոյան ուժեղ կհարվածենք նրանց, բայց կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», – ասել է ԱՄՆ նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում