Մերցը կոչ է արել Իրանի հետ երկարաժամկետ և կայուն համաձայնություն կնքել

Մերցը կոչ է արել Իրանի հետ երկարաժամկետ և կայուն համաձայնություն կնքել

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնություն պետք է լինի երկարաժամկետ և կայուն, գրում է Al Jazeera-ն։

Նրա խոսքով՝ այս դիրքորոշումը նա ներկայացրել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Մերցը միաժամանակ Իրանին մեղադրել է հրադադարի վերջին խախտման համար՝ նշելով, որ նոր համաձայնությունը պետք է կանխի լարվածության հետագա սրացումը և ապահովի տարածաշրջանային կայունություն։

Գերմանիայի կանցլերի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը կրկին աճել է, իսկ կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել հրադադարի պայմանները խախտելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում