Արա Նախշքարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Արա Նախշքարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Հակակոռուպցիոն դատարանը ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք խափանման միջոցը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը։

Հիշեցնենք, Արա Նախշքարյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել հեռախոսազրույցի գաղտնալսմամբ՝ ԱԺ ընտրություններին նախորդող օրերին։
Նախշքարյանը ձերբակալվել է այսօր առավոտյան։ Գործի շրջանակում ձերբակալել են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի 21-ամյա Մ․Մ․-ն, որը եղել է «Հայաստան» դաշինքի հանձնաժողովի անդամ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում